Բանախոս
Speaker
Էթիեն Դելակրուա | Կրթության փորձագետ | Արվեստից դեպի կոդի երևութաբանություն
17 October 2025
Էթիեն Դելակրուան մասնագիտությանբ ֆիզիկոս է, սակայն նրա հիմնական զբաղմունքը կերպարվեստն է։ Նա մի ողջ կյանք նվիրել է արվեստի և տեխնոլոգիաների միջև անջրպետը հաղթահարելուն։ Շուրջ տասը տարի Ուրուգվայի UDELAR ճարտարագիտական դպրոցում ղեկավարել է «Արվեստի և ծրագրավորման» փորձարարական ստուդիան։ Դասավանդել է աֆրիկյան երկրներում, Ֆրանսիայում, Բրազիլիայում, Ճապոնիայում և արդեն նաև Հայաստանում: Պարոն Դելակրուայի հետաքրքրությունների առանցքում կթությունն առավել մոբիլ և մատչելի դարձնելու խնդիրն է։ ԴիջիԹեք 2025-ին նա հանդես եկավ «Արվեստից դեպի կոդի երևութաբանություն» խորագրով բանախոսությամբ։