Privacy Policy (Policy) for DigiTec

Privacy Policy (Policy) for DigiTec

Գաղտնիության քաղաքականություն

«Դիջիթեք 2025» DigiTec-ի շրջանակներում (այսուհետ` DigiTec), որը կազմակերպվում է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի (այսուհետ` ԱՏՁՄ, «մենք», «մեզ», «մերը») կողմից, պարտավորվում է ապահովել Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը և պահպանել այն՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք), Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (այսուհետ՝ GDPR) և այլ իրավական ակտերի։ 

Սույն Քաղաքականությունը սահմանում է DigiTec-ին մասնակցելու ընթացքում Ձեր անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման, պաշտպանության և տարածման կարգը։ DigiTec-ին մասնակցելով՝ Դուք համաձայնում եք սույն Քաղաքականությամբ նախատեսված կարգով Ձեր անձնական տվյալների հավաքագրմանը, մշակմանը և փոխանցմանը, ինչպես նաև դրանց պաշտպանությանը՝ համաձայն գործող անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության։

 

1. Հավաքագրվող Տվյալներ

Մենք հավաքագրում և մշակում ենք հետևյալ կատեգորիաների անձնական տվյալները` Ձեր գրանցման և DigiTec-ին մասնակցության ընթացքում:

Ա. Հիմնական տեղեկատվություն (պարտադիր գրանցման համար)

  • Անուն

  • Ազգանուն

  • Էլեկտրոնային հասցե

  • Հեռախոսահամար

  • Ծննդյան ամսաթիվ

Բ. Լրացուցիչ Կոնտակտային Տեղեկատվություն

  • Երկիր

  • Քաղաք

Գ. Մասնագիտական Տեղեկատվություն

  • Ընկերություն / Կազմակերպություն

  • Պաշտոն 

  • Ոլորտ

Դ. Նշապիտակի և Հաղորդակցման Մանրամասներ

  • Նշապիտակի Անուն (Ցուցադրվող Անուն)

  • QR Կոդ (գեներացվում է համակարգի կողմից՝ հիմնվելով հավաքագրված տվյալների վրա)

  • Նախընտրելի Լեզու

Ե. Հետաքրքրություններ և Մասնակցության Նպատակներ

  • Հետաքրքրության թեմաներ / նիստեր

  • Մասնակցելու նպատակ (օրինակ՝ կապերի ստեղծում, գործընկերների որոնում, շուկայի ուսումնասիրություն, վաճառք)

Զ. Լոգիստիկա և Տոմսային համակարգ

  • Տոմսի տեսակ (օրինակ՝ այցելու, ցուցադրող, VIP, ուսանող)

  • Հատուկ պահանջներ (օրինակ՝ մատչելիություն, սննդակարգ)

Է. Մարքեթինգ և Հաստատումներ

  • Ինչպե՞ս եք տեղեկացել DigiTecի մասին։

  • Հաստատում՝ լրատուների / թարմացումների վերաբերյալ

  • Հաստատում՝ Անձնական տվյալների մշակման համար (GDPR / Անձնական տվյալների պաշտպանության օրենք)

Ը. Տեխնիկական տվյալներ

  • IP հասցեներ, սարքի մասին տեղեկատվություն, զննարկչի տեսակ և օգտագործման ձևաչափեր, որոնք ավտոմատ կերպով հավաքագրվում են մեր վեբկայքի օգտագործման ընթացքում։

Թ. Հետադարձ կապի տվյալներ

  • Տեղեկատվություն, որը տրամադրվում է կամավոր՝ հարցաթերթիկների, հետադարձ կապի ձևերի կամ սեսիաների գնահատումների միջոցով։

Ժ. Հավելվածի օգտագործման տվյալներ

  • Երբ օգտագործում եք DigiTecի պաշտոնական բջջային հավելվածը, մենք կարող ենք հավաքագրել տվյալներ հավելվածի հետ Ձեր փոխազդեցության վերաբերյալ, օրինակ՝ օգտագործված ֆունկցիաներ, սեսիայի տևողություն, հավելվածի ներսում նախընտրություններ և մուտք գործած բովանդակություն։ Սա կարող է ներառել նաև հավելվածից ստացվող տեխնիկական տվյալներ (օրինակ՝ գովազդի համար նախատեսված եզակի սարքի նույնացուցիչներ, խափանման հաշվետվություններ), որոնք համանման են վեբկայքից հավաքագրված տեխնիկական տվյալներին։

2. Տվյալների հավաքագրման նպատակներ

Հավաքագրված անձնական տվյալները մենք մշակում ենք հետևյալ նպատակներով․

  • Միջոցառման կառավարում. Գրանցման ապահովում, լոգիստիկայի համակարգում և թարմացումների ու հաղորդակցությունների տրամադրում։

  • Միջոցառման ներգրավվածության օպտիմալացում. DigiTec-ի փորձառությունը բարելավելու նպատակով՝ մասնակցությունների և փոխազդեցությունների հետևում։

  • Վերլուծություն. Անանուն վիճակագրության ստեղծում՝ ներքին վերլուծության և ապագա միջոցառումների բարելավման համար։

  • Հավելվածի ֆունկցիոնալություն և անհատականացում. DigiTec բջջային հավելվածի ծառայությունների տրամադրում, անհատականացում և կատարելագործում (օրինակ՝ անհատականացրած ժամանակացույցեր, կապերի ստեղծման գործիքներ, հիշեցումներ)։

3. Տվյալների մշակման իրավական հիմքեր

Մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալները հետևյալ հիմքերով՝

  • Պայմանագրային անհրաժեշտություն. Տվյալները հավաքագրվում են DigiTec-ին Ձեր մասնակցությունը ապահովելու համար։

  • Իրավական անհրաժեշտոություն. DigiTec-ի անխափան գործունեության ապահովում և մասնակիցների փորձառության բարելավում։

  • Օրենսդրական պարտականությունների կատարում. Տվյալների մշակում՝ իրավական կամ կարգավորող պահանջների շրջանակում։

4. Տվյալների պահպանում

Ձեր անձնական տվյալները պահվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն Քաղաքականությամբ սահմանված նպատակների իրականացման համար, ներառյալ իրավական պարտականությունների կատարումը։ Տվյալները, որոնք այլևս անհրաժեշտ չեն, անվտանգ ջնջվում կամ անոնիմացվում են։

5. Տվյալների պաշտպանություն և անվտանգություն

Մենք կիրառում ենք ոլորտում ընդունված տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ Ձեր տվյալները չարտոնված մուտքից, փոփոխությունից, բացահայտումից կամ ոչնչացումից պաշտպանելու համար։ Դրանք ներառում են․

  • Տվյալների կոդավորում՝ փոխանցման և պահպանման ընթացքում

  • Անվտանգության կանոնավոր գնահատումներ և աուդիտներ

  • Դերի հիման վրա մուտքի վերահսկում

  • Անվտանգ տվյալների պահեստավորում և կրկնօրինակման համակարգեր։

6. Անձնական տվյալների փոխանակում

6.1․ ԱՏՁՄ-ի անդամ ընկերությունների հետ. Ձեր տվյալները կարող են տրամադրվել ԱՏՁՄ-ի անդամ ընկերություններին՝ գործառնական նպատակներով, այդ թվում․

  • Գործընկերության ապահովում, 

  • Ծառայությունների մատուցում և աջակցություն, 

  • Համատեղ նախագծերի համակարգում։

6.2․ Ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ. Մենք համագործակցում ենք վստահելի երրորդ կողմերի հետ՝ տարբեր գործառույթներում աջակցություն ստանալու համար, ներառյալ․

  • ՏՏ ծառայություններ․ ամպային հոստինգ, տվյալների պահեստավորում, կիբեռանվտանգություն։ 

  • Վճարահաշվարկի մշակում․ ֆինանսական գործարքների անվտանգ կառավարում։ 

  • Մարքեթինգային ծառայություններ․ էլ․ փոստի արշավներ, վերլուծություն և գովազդ։

  • Միջոցառումների կառավարում․ միջոցառումների կազմակերպում և անցկացում։

Այս կազմակերպությունները պայմանագրով պարտավորվում են պահպանել Ձեր տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը։

6.3․ Գործընկերների հետ. 

Մենք կարող ենք Ձեր անձնական տվյալները տրամադրել վստահելի գործընկերներին՝ DigiTec-ում Ձեր փորձառությունը կազմակերպելու և բարելավելու նպատակով։ Սա կարող է ներառել Ձեր գրանցման, ներկայության և միջոցառման ակտիվություններին մասնակցության հետ կապված տվյալների կիսում։ Մեր գործընկերները պարտավոր են տվյալները օգտագործել միայն միջոցառման նպատակներով և պարտադիր է, որ պահպանեն գործող տվյալների պաշտպանության կանոնները՝ ապահովելու համար, որ Ձեր տեղեկատվությունը մշակվում է անվտանգ և պատասխանատու կերպով։

6.4․ Իրավական համապատասխանության համար. 

Մենք կարող ենք բացահայտել Ձեր տեղեկատվությունը հետևյալ դեպքերում․

  • Իրավապահ մարմիններին․ երբ դա պահանջվում է օրենքով կամ իրավական ընթացակարգի շրջանակում։

  • Կարգավորող մարմիններին․ կարգավորող պարտականությունների կատարման համար։

  • Իրավաբանական խորհրդատուներին․ իրավաբանական խորհրդատվության և ներկայացուցչության նպատակով։

6.5․ Վերակազմակերպում. Միաձուլման, ձեռքբերման կամ ակտիվների վաճառքի դեպքում Ձեր տվյալները կարող են փոխանցվել նոր կազմակերպությանը՝ պահպանելով տվյալների պաշտպանության պատշաճ մակարդակ։

7. Միջազգային տվյալների փոխանցում

Եթե տվյալները փոխանցվում են ՀՀ սահմաններից դուրս, մենք ապահովում ենք, որ տվյալներ ստացող երկիրը ընդգրկված լինի ՀՀ Անձնական Տվյալների Պաշտպանության գործակալության կողմից պատշաճ պաշտպանության մակարդակ ունեցող երկրների ցանկում։ Մենք հավաստում ենհ անհրաժեշտության դեպքում անձնական տվյալները երրորդ երկրներ փոխանցելու համար լիազոր մարմիններից համապատասխան թույլտվություններից ստացումը։

8. Ձեր իրավունքները

Ըստ գործող օրենսդրության, Դուք ունեք հետևյալ իրավունքները Ձեր անձնական տվյալների պաշտպանության համար՝

  • Մուտքի իրավունք․ Դուք կարող եք պահանջել Ձեր մասին պահվող անձնական տվյալների պատճեն։

  • Ուղղման իրավունք․ Եթե Ձեր տվյալները սխալ կամ թերի են, Դուք կարող եք պահանջել դրանք թարմացնել կամ ուղղել։

  • Ջնջման իրավունք․ Դուք կարող եք պահանջել, որ մենք ջնջենք Ձեր անձնական տվյալները որոշակի պայմանների դեպքում (օրինակ՝ երբ տվյալները այլևս անհրաժեշտ չեն կամ Դուք հետ եք վերցրել Ձեր համաձայնությունը)։

  • Մշակման սահմանափակման իրավունք․ Հատուկ հանգամանքներում Դուք կարող եք պահանջել սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակումը։

  • Համաձայնությունը հետ վերցնելու իրավունք․ Եթե տվյալների մշակումը կատարվում է Ձեր համաձայնության հիման վրա, Դուք ցանկացած պահին իրավունք ունեք հետ վերցնել այն։

Այս իրավունքները իրացնելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ վեբկայքում նշված կոնտակտային տվյալներով։ Մենք Ձեր դիմումին կպատասխանենք տվյալների պաշտպանության գործող օրենսդրության սահմանած ժամկետներում։

9. Քաղաքականության փոփոխություններ

Մենք պահպանում ենք սույն Քաղաքականությունը փոփոխելու իրավունքը։ Կարևոր փոփոխությունների դեպքում դրանք կհրապարակվեն մեր կայքում կամ անմիջապես կտեղեկացվեն մասնակիցներին։Մենք խրախուսում ենք կանոնավոր կերպով ծանոթանալ այս քաղաքականությանը՝ տեղյակ լինելու համար ցանկացած նոր փոփոխություններից։

10. Քուքիների և նմանատիպ սեխնոլոգիաների օգտագործում (cookie)

Մենք օգտագործում ենք քուքիներ և նմանատիպ տեխնոլոգիաներ՝ օգտատիրոջ փորձառությունը բարելավելու, օգտագործման միտումները վերլուծելու և մեր վեբկայքը կատարելագործելու համար։ Դրանք կարող են ներառել․

  • Խիստ անհրաժեշտ քուքիներ․ Վեբկայքի աշխատանքի համար (օրինակ՝ մուտքերի և սեսիաների կառավարում)։

  • Արտադրողականության քուքիներ․ Տրաֆիկի և օգտատերերի վարքագծի վերլուծության համար։

  • Ֆունկցիոնալ քուքիներ․ Ձեր նախընտրությունները հիշելու համար։

  • Թիրախային/գովազդային քուքիներ․ Անձնականացված գովազդի համար (եթե կիրառելի է)։

11. Կապ մեզ հետ

Եթե հարցեր կամ մտահոգություններ ունեք սույն Քաղաքականության կամ տվյալների մշակման վերաբերյալ, կարող եք կապ հաստատել մեզ հետ․

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ (ԱՏՁՄ)

Հասցե․ ք․ Երևան, Ոսկերիչների փողոց 1, 7-րդ հարկ

Էլ․ փոստ․ info@uate.org 

Հեռ․ (+374)11 548881