Մականուն
Գաղտնաբառ
Հիշել ինձ
 Գրանցվեք
 
  DigiTec Business Forum
Newsletter  |  Քարտեզ  |  Հետադարձ կապ
 
2009   2008   2010  
 

 

DigiTec Business Ֆորում

Նպատակը.

Միջոցառման հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների ներկայացումն է` ուղղված Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը: DigiTec Business ֆորումը միջոցառում է` նախատեսված կազմակերպությունների ղեկավարների և պատասխանատու անձանց համար, ուր կներկայացվեն այն բոլոր մրցակցային առավելությունները, որ բիզնեսը կարող է ստանալ` կիրառելով տեղեկատվական տեխնոլոգիաներ։

Ընդհանուր բնութագիր.
Համաշխարհային
մի շարք հաջողակ կազմակերպություններ կիրառում են տեխնոլոգիաները իրենց առօրյա բիզնեսը առավել արդյունավետ դարձնելու և վաճառքի ծավալները մեծացնելու նպատակով, մանավանդ, որ տեխնոլոգիաների ներդրումը էականորեն կրճատում է առօրյա ծախսերը։ Երկրորդ ամենամյա այս միջոցառումը կներկայացնի Հայաստանի ինչպես նաև ռեգիոնալ գործարարներին տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները մրցունակ բիզնեսի կազմակերպման համար։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն տնտեսության այլ ճյուղերում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների հետազոտության արդյուքները։ Հատուկ հրավիրված խորհրդատուները անհատապես կաշխատեն մասնակիցների հետ և կօգնեն նրանց համապատասխան խնդիրների լուծման համար ճիշտ տեխնոլոգիական ընտրություն կատարելու։ Գործարար ներկայացումները կներկայացնեն նորարական լուծումներ առօրյա բիզնեսի խնդիրների լուծման համար։ Իսկ ցուցահանդեսի մասնակիցները կներկայացնեն կոնկրետ լուծումներ և համակարգեր գործարարների համար։

Ի՞նչ է DigiTec Business ֆորումը.

· 2 օր անցկացվող միջոցառում 

·  Միայն կազմակերպությունների ղեկավարների և պետական պաշտոնյաների համար նախատեսված հատուկ միջոցառում, ուր կներկայացվեն գործարար լուծումներ

· DigiTec հետազոտություններ, ինչպես տեխնոլոգիաների ներդրման միջոցով լուծել տվյալ ոլորտին հատուկ խնդիրներ

· «ՏՀՏ-ն առօրյա բիզնեսում» կոնֆերանս ուր կներկայացվեն ՏՀՏ լուծումների առօրյա կիրառումները բիզնեսի այլ ոլորտներում

· Խորհրդատուներ, որոնք կօգնեն գործարարին գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները

· Նորար լուծումների գործարար ներկայացումներ

·  Մեդիա միջոցառումներ և հանրային իրազեկման հնարավորություններ

·Ցուցադրողներ, որոնք պատրաստ են քննարկել համագործակցության հնարավորություններ գործարար խնդիրների լուծման նպատակով

DigiTec Business ֆորումի ընթացքում կայանալիք միջոցառումներ.

1.    «DigiTec Business» ցուցահանդես /ցուցահանդեսի մասնակիցներն են ՏՀՏ ոլորտի ընկերությունները, որոնք ցուցադրում են իրենց կողմից բիզնեսի համար առաջարկվող տեխնոլոգիական լուծումները/:

2.     Մայքրոսոֆթ ինովացիոն ֆորում:

3.     E-Fin կոնֆերանս /կոնֆերանսն անցկացվում է առաջին անգամ և նպատակ ունի մեկ վայրում ներկայացնել ֆինանսաբանկայի և վարկային կազմակերպությունների կողմից  տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման խնդիրները/:

4.    Բիզնեսի համար տեխնոլոգիական լուծումներ ներկայացնող սեմինարներ /առաջատար տեղական և միջազգային ընկերությունները կներկայացնեն իրենց լուծումներն ու տեխնոլոգիական վերջին նորությունները/:

 Ֆորումում կցուցադրվեն տեխնոլոգիական լուծումներ  բիզնեսի հետևյալ ոլորտների համար. բանկային և ֆինանսական սեկտոր, փոքր և միջին ձեռնարկատիրություն, զբոսաշրջություն, պահեստավորում և առևտուր, շինարարություն, տրանսպորտ և բեռնափոխադրումներ, բժշկական և դեղագործական սեկտոր, հասարակական սեկտոր և այլ ոլորտներ։

 

 
Կարդալ ամբողջը ...
 
 
  Հեղինակային իրավունքներ © 2005-2010 ԻՏՁՄ
Developed By isystems.am