Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԻՏՁՄ) ունիանդամակցության երկու տեսակ`լիիրավ և ասոցիացված:
Լիիրավ անդամակցություն
·Միության լիիրավ անդամ կարող են լինել ՏՀՏ ոլորտում գործող իրավաբանական անձինք, որոնք ընդունում են ԻՏՁՄ կանոնադրությունը և կատարում են անդամի համար կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները, ինչպես նաև կանոնավոր կատարում են անդամավճար:
Ասոցիացված անդամակցություն
·Միության ասոցիացված անդամ կարող են լինել բարձր տեխնոլոգիաների կամ ՏՀՏ հարակից ոլորտներում գործող իրավաբանական անձինք, ինչպես նաև ՏՀՏ ոլորտում գործող այն իրավաբանական անձինք, որոնց աշխատակազմի թիվը չի գերազանցում 15 հոգին և որոնց գործունեության 2 տարին դեռ չի լրացել:
Միևնույն ժամանակ, մարզերում գրանցված անդամների անդամավճարները վարչության որոշմամբ կարող է նվազեցվել մինչև լիիրավ անդամների համար նախատեսված անդամավճարի 20 տոկոսը: