Միջոցառման նկարագրություն
    Оրակարգ
    Մասնակցության պայմաններ
    Հովանավորություն
    Գովազդային հնարավորություններ
    Անցկացման վայր
    Մասնակիցների ցանկ
  Միջոցառման նկարագրություն
Newsletter  |  Քարտեզ  |  Հետադարձ կապ
 
 

«ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում» –ֆորում

Հունիսի 12-13, Ծաղկաձորի «Կեչառիս» հանգստյան տուն

     «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից ի վեր և նպատակ ունի մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները: Միջոցառման կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ կրթության նախարարությունը:

  Ս.թ. հունիսի 12-13-ը Ծաղկաձորի «Կեչառիս» հանգստյան տանը տեղի ունեցավ հերթական «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը, որը նվիրված էր Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ հիմնախնդիրներին կրթության և աշխատուժի զարգացման ոլորտում:

  Հիմք ընդունելով նույն խնդրին վերաբերող 2009թ. սեպտեմբերի 17-19-ը կայացած հանդիպման արդյունքում ընդունված որոշումները՝ այս ֆորումի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները.
  1. Կրթական պրոցեսի մասնակիցների (դասախոսներ, ուսանողներ, պետական կառավարման մարմիններ) մոտիվացիայի և հավակնությունների բարձրացման խնդիրներ:
  2. Կրթական ծառայությունների մատակարարների (ԲՈւՀ-եր) և պատվիրատուների (բիզնես, համապատասխան պետական կառույցներ, ծնողներ) կապի ձևավորում:
  3. Ինչպես վերականգնել ԲՈւՀ-երը` որպես գիտահետազոտական կենտրոններ:
  4. Առկա կրթական լուծումների ներկայացումներ

  Միջոցառմանը մասնակցեցին ՏՀՏ ոլորտի ընկերությունների, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, հասարակական, միջազգային կազմակերպությունների և մամուլի 93 ներկայացուցիչներ: Ֆորումին ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

   Ֆորումի աշխատանքների ընթացքում որոշում ընդունվեց ստեղծել աշխատանքային խումբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ, որին ի կատարում կհանձնվեն ֆորումի արդյունքում մշակված դրույթները:

   «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի հովանավորն էր «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը:
Կարդալ ամբողջը ...
 
 
 
Հեղինակային իրավունքներ © 2005-2009 ԻՏՁՄ
Developed By isystems.am

This site is monitored by monitis