DigiCode


   



Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Ucom ընկերությունը հայտարարում են DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի գրանցման մեկնարկը:


Ովքե՞ր կարող են մասնակցել.

  • դպրոցականները

Ո՞ր ծրագրերով պետք է ծրագրավորել.

  • Scratch / Աղվես

Scratch. Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական  ծրագրավորման միջավայր է, որում հեշտությամբ կարող են աշխատել աշակերտները, ուսանողները, ուսուցիչներն ու ծնողները:

Աղվես. Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է  նաև ռոբոտներ ծրագրավորելիս:

Նպատակը

  • նպաստել պատանիների մոտ ալգորիթմական մտածողության զարգացմանը
  • աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի
  • բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները
  • բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին