Միջոցառման նկարագրություն
    Оրակարգ
    Ցուցահանդեսում նեկայացվող բաժիններ
    Ծառայություններ ցուցադրողների համար
    DigiLife Սեմինարներ
    Մասնակից կազմակերպությունների ցանկ
    Հովանավորություն
    Գովազդային հնարավորություններ
    Հատակագիծ
    Տեսանյութեր
  Միջոցառման նկարագրություն
Newsletter  |  Քարտեզ  |  Հետադարձ կապ
 
 

DigiTec Expo 2010

DigiTec տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ցուցահանդեսն ավանդական դարձած, ամենամյա միջազգային միջոցառում է, որի պատմությունը մեկնարկում է 2005թ.-ից: 
 
Ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը, Երևանում և անցկացվում է ՀՀ վարչապետի հովանավորությամբ: Կազմակերպիչներն են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը:

Այս տարի «DigiTec Expo 2010» 6-րդ ամենամյա ՏՀՏ/ԲՏ  միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 29-31-ը, Կ. Դեմերճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

Նպատակներ.

  • Ստեղծել բարենպաստ գործարար միջավայր ՏՀՏ ընկերությունների և գործարար սպառողների միջև:
  • Ներգրավել հասարակությանը ՏՀՏ ոլորտ (նպաստել ինֆորմացիոն հասարակության զարգացմանը):
  • Ընդլայնել միջազգային կապերը:
  • Հաստատել գործարար կապեր:

Ցուցահանդեսին կից միջոցառումներ.

  • DigiTec Startup հատված – Ցուցադրվում են նորաստեղծ ընկերություններ և նորարարական  լուծումներ
  • DigiTec Էլեկտրոնային կառավարման հատված– Ցուցադրվում են ՀՀ կարավարության կողմից տրամադրվող էլ. ծառայությունները
  • Digital Gaming and Application մրցույթի եզրափակիչ – Համակարգչային խաղարկային և հարակից ծրագրերի մրցույթի եզրափակիչ
  • DigiLife սեմինարների շարք- Առաջատար տեղական և միջազգային ընկերությունները կներկայացնեն իրենց լուծումներն ու տեխնոլոգիական վերջին նորությունները
  • ArmRobotics – Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն
Ինչպես նաև, hամաձայն նախնական պայմանավորվածության, DigiTec-ին զուգահեռ առաջին անգամ Հայաստանում կանցկավի Science Festival համաշխարհային գիտության փառատոնի Հայաստանյան տարբերակը՝ «Երևան Գիտության փառատոն» խորագրով:
 
Այցելուներ.


Տարեցտարի աճում է ցուցահանդեսի այցելուների քանակը: Եթե 2005-ին ցուցահանդես այցելել էին 5000, 2006-ին` 7000, 2007-ին` 8000, 2008-ին` 8000 մարդ, ապա 2009-ին այցելուների քանակը հասավ շուրջ 12000: Ակնկալվում է, որ 2010թ. ցուցահանդեսը կունենա ավելի քան 15000 այցելու:
ԱՄՆ ‹‹Նաթան Ասոսիեյթ›› կազմակերպության կողմից հրավիրված անկախ փորձագետ Մայք Դաքքերի հետազոտությունները ցույց են տվել, որ ցուցահանդեսի այցելուների 44% կազմել են ուսանողները, 19%` տնտեսության այլ ճյուղերի ընկերությունների ղեկավարները, 17%` պետական հիմնարկությունների և գերատեսչությունների աշխատակիցներ, իսկ 20%` ոլորտի հանդեպ հետաքրքրություն ունեցող քաղաքացիներ:
Նույն հետազոտության ընթացքում պարզ է դարձել, որ այցելուների 86% ակնկալում է ցուցահանդեսում տեսնել նախ և առաջ նոր տեխնոլոգիաներ և ապրանքներ, 56%` բջջային կապի ծառայություններ, 39%` ինտերնետ կապ, 37%` հեռահաղորդակցության ծառայություններ:
 
 
 
 
Հեղինակային իրավունքներ © 2005-2009 ԻՏՁՄ
Developed By isystems.am

This site is monitored by monitis