“DigiTec Business” Ֆորում 2010. 3-րդ ամենամյա ցուցահանդես-ֆորումը կանցկացվի Հունիսի 9-10, 2010թ., վայրը` ք. Երևան, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցային համալիր :
Ֆորումի նպատակն է` նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել հայաստանյան և միջազգային ընկերությունների ՏՀՏ ապրանքներ և ծառայություններ, որոնք նախատեսված են տնտեսության այլ ճյուղերի արդիականացման համար:
Կից միջոցառումներ
• “DigiTec Business” ֆորում ցուցահանդես – Ցուցահանդեսին սպասվում է ՏՀՏ ոլորտի շուրջ 40 ընկերությունների մասնակցություն:
• Կոնֆերանսերի և սեմինարների շարք – Կներկայացվեն ՏՀՏ ընկերությունների կողմից նախագծված վերջին լուծումներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են պետական մարմինների և գործարարների համար:
• Start up ֆորում - ֆորումին կմասնակցեն շուրջ 10 հայաստանյան նորաստեղծ ՏՀՏ ընկերություններ:
Ֆորումում ներկայացվող հիմնական ծառայությունները ներառում են հետևյալ ոլորտները.
• Բանկային և ֆինանսական սեկտոր:
• Փոքր և միջին ձեռնարկություններ:
• Զբոսաշրջություն:
• Պահեստավորում:
• Առևտուր:
• Շինարարություն:
• Տրանսպորտ և բեռնափոխադրումներ:
• Բժշկական և դեղագործական սեկտոր և այլն:
Այցելուներ.
Առաջին անգամ ֆորումն անցկացվեց 2008թ.: Ֆորումն ունեցավ շուրջ 1200 այցելու, որոնց գերակշռող մասը պետական գերատեսչությունների և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ էին:
Արդեն 2009թ. Այցելուների թիվ հասավ 1500-ի: Ակնկալվում է, որ 2010թ. ֆորումը կունենա շուրջ 40 ցուցադրվող ընկերություն և 1800-2000 այցելու: