• Ծառայություններ

Ծառայություններ

Յու Այ Թի Ի Էքսպոն կենտրոնացված միջոցառումներ կազմակերպող մասնագետների վառ կոլեկտիվ է, որը ոլորտում գործում է 2005թ-ից:

Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են ցուցահանդեսների, ֆորումների, գործնական հանդիպումների, գովազդային և մարքեթինգային միջոցառումների կազմակերպումը։

Յու Այ Թի Ի Էքսպոյի մենեջերները միշտ ունեն Ձեր ընկերության գործունեության ոլորտին վերաբերող թարմ և նորարարական լուծումներ։ Մենք հաշվի ենք առնում բոլոր նրբություններն ու թվացյալ մանրուքները ցանկացած միջոցառման կազմակերպման գործընթացում.

  • Ընկերության անցած ուղին
  • Ընկերության ձեռքբերումները
  • Ընկերության ռազմավարական նպատակները
  • Գործունեության յուրահատկությունը
  • Աշխատելաոճը
  • Ներքին կորպորատիվ ավանդույթները և այլն


Մասնագիտանալով միջոցառումերի կազմակերպման բնագավառում՝ ընկերության աշխատանքի հիմնական սկզբունքներն են.

  • Արդյունավետություն
  • Ծառայությունների անթերի մատուցում
  • Ամեն հաճախորդի հանդեպ անհատական մոտեցում
  • Ստեղծագործ մոտեցում
  • Իրականացված յուրաքանչյուր աշխատանքի յուրօրինակություն

Մեր հաճախորդներին առավել արդյունավետ ծառայություն մատուցելու համար, Յու Այ Թի Ի Էքսպո ընկերության աշխատակիցները մշտապես հետևում են.

  • Տեխնոլոգիական վերջին ձեռքբերումներին 
  • Միջոցառումների անցկացման նոր հնարավորություններին
  • Ժամանցի նոր հնարավորություններին