• Նորություններ

Նորություններ

Բանակցեք, հաղորդակցվեք և հաջող ներկայացրեք ձեր բիզնեսը տարբեր մշակույթներում


2015-01-19

ԶԵՆԽԿ-ի (Զարգացող Երկրներից Ներմուծման Խթանման Կենտրոն/CBI) միջմշակութային թրեյնինգը՝ նվիրված միջազգային բանակցություններին, հաղորդակցությանն ու արտասահմանում շնորհանդեսներին, տեղի կունենա Երևանում, փետրվարի 3-4-ը:

Միջմշակութային թրեյնինգի նպատակն է՝ նախապատրաստել և օժանդակել Եվրամիության տարբեր երկրների, ինչպես նաև այլ տարածաշրջանների (Հյուսիսային Ասիա և Հարավային Ամերիկա, Աֆրիկա) թիրախային շուկաներում մասնակիցների հաջողության հասնելու գործընթացներին:

Թրեյնինգի մասնակիցները ձեռք կբերեն հմտություններ և գիտելիքներ՝ հետևյալ բնագավառներում.

  • Միջազգային բանակցություններ
  • Միջմշակութային հաղորդակցություն և համագործակցություն Եվրոպայում և այլուր
  • Գլոբալ մտածողության զարգացում 
  • Ինչպես գրավել և շահադրդել հաճախորդներին միջազգային հանդիպումների, ցուցահանդեսների և հանրային քննարկումների ընթացքում
  • Ինչպես լինել ինքնավստահ և պրոակտիվ
Թրեյնինգի մասնակիցներին կտրվեն ավարտական վկայականներ:

Թրեյնինգը հիմնականում նախատեսված է ԶԵՆԽԿ-ի Արտահանման ծրագրերի (ԱՄԾ/ECP) մասնակիցների համար: 
Թրեյնինգով հետաքրքրված ՏՏ նշված ծրագրին չմասնակցող ընկերությունները ևս խրախուսվում են մասնակցել թրեյնինգին, որը ԻՏՁՄ անդամ կազմակերպությունների համաև կարժենա 40.000 ՀՀ դրամ և 60.000 ՀՀ դրամ ՏՏ այլ ընկերությունների համար (ներառյալ ԱԱՀ): 

Տեղերի քանակը խիստ սահմանափակ է, հետևաբար խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև ս.թ. հունվարի 30-ը:

Ամսաթիվ` 2015թ. փետրվարի 3 և 4

Անցկացման վայրը` Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն (Հայաստան, 0025 Երևան, ԵՊՀ, Ալեք Մանուկյան փ. 1)

Աշխատանքային լեզու` անգլերեն

Թրեյներ` Էլեոնոր Բրյուկել

Թրեյնինգի մասնակիցները կհյուրասիրվեն սուրճով, թեյով և նախաճաշով:

Գրանցման և հարցերի դեպքում խնդրում ենք կապվել Աննա Կարապետյանի հետ՝ հետևյալ կոնտակտներով. anna.karapetyan@uite.org, 011-54-88-81#20: