Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման Ծրագիր


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ


2008թ.-ից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՎիվաՍել ՄՏՍ-ի աջակցությամբ ներդրեց Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը՝ ԱրմՌոբոտիքսը: 

Ծրագրի առաջնային նպատակն է նպաստել.

  • ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը
  • մասնագիտական կողմնորոշմանը
  • Հայաստանի  տարածաշրջանային զարգացմանը և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը
  • նախազորակոչային տարիքում բանակին անհրաժեշտ տեխնոլոգիական գիտելիքների և հմտությունների ուսուցմանը
  • տեխնոլոգիական կրթության որակի բարձրացմանը
  • բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման խթանմանը։

Այս տարիների ընթացքում ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում իրականացվե լ են այդ նպատակներին ուղղված մի շարք ծրագրեր.

  • Ռոբոտաշինության մրցույթներ 
  • ԱրմՌոբոտիքս լաբ – ռոբոտաշինույթյան լաբորատորիա
  • ԱրմՌոբոտիքս ակումբ
  • Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից 
  • RoboFest- ռոբոտների փառատոն

2015թ.-ի ընթացքում նախատեսվում է զարգացնել և ընդլայնել ԱրմՌոբոտիքսը՝ իրականացնելով նոր ծրագրեր.

  • 1դպրոց-1ընկերություն (1 ՏՏ ընկերություն իր հովանու տակ է վերցնում մեկ դպրոց և ուղորդում դեպի տեխնոլոգիական ոլորտ, պարբերաբար այցելում է դպրոց, հրավիրում աշակերտներին ընկերություն)
  • ինժեներական լաբորատորիա (նախատեսվում է մինչև 2018թ. բոլոր 1400 դպրոցներում ներդնել այն), որն ունի մի քանի բաղադրիչներ
  • ռոբոտ-կոնստրուկտոր
  • եռաչափ տպիչ
  • Ատելյե լաբ- հին ու անպետք սարքերից նոր ու պիտանի իրար ստանալու համար
  • վեբ- ծրագրավորում
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք՝ www.armrobotics.am: