Դասընթացավար


Էլեոնոր Բյրուկել

Eleonore BreukelԷլեոնոր Բյրուկելը 1994 թ-ից Ամստերդամի Միջմշակութային Հաղորդակցություններ ՓԲԸ տնօրենն է (www.intercultural.nl): Նա օժանդակում է համաշխարհային ընկերություններին և համալսարաններին տարբեր մշակութային միջավայրերում կապեր կառուցելու հարցում և աշխատում է ավելի քան 60 երկրներում: 
Նրա ծրագրերը մասնավորապես կենտրոնացած են գլոբալ մտածողության զարգացման, տարբեր մշակույթներում արդյունավետ համագործակցության և հաղորդակցման, միջազգային բանակցությունների, արտահանման մարքեթինգի, հանրային բանախոսության, տարածաշրջանային բիզնես բրիֆինգների, Ուսուցանիր թրեյներին, Հայրենադարձների համար հանձնարարությունների և Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բնագավառների վրա: 
Նա հանդես է գալիս որպես Հոլանդիայի Արտաքին գործերի նախարարության արտաքին միջմշակութային փորձագետ սկսած 2000 թվականից: Էլեորոնորը փորձառու բանախոս է, ով հրապարակել է մշակույթին առնչվող ավելի քան հարյուր հոդվածներ և գիրք՝ ինչպես զբաղվել բիզնեսով 19 մշակույթներում: Նա սովորել է Փարիզում և զբաղեցրել տարբեր պաշտոններ Հռոմի, Լոնդոնի, Աթենքի, Նյու Յորքի և Հոլանդական Կարիբների բազմամշակութային միջավայրերում: 
Ցանկացած հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել նրա հետ հետևյալ էլ. փոստով՝ ebreukel@intercultural.nl: