Այլ Միջոցառումներ 2005-2011

Յու Այ Թի Ի Էքսպոն իրականացնում է տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի առաջընթացին նպաստող մի շարք այլ միջոցառումներ. մասնավորապես, 2005թ.-ից կազմակերպվում է տեղական ընկերությունների մասնակցությունը միջազգային մի շարք ՏՀՏ միջոցառումներին, որոնցից են, օրինակ, CeBit-ը, GiTex-ը, WITSA-ն:


 Յու Այ Թի Ի Էքսպո ընկերությունը կազմակերպում է նաև միջազգային խոշոր ընկերությունների շնորհանդեսներ Հայաստանում («Microsoft RA»` 2006թ. ապրիլ, «Oracle»` 2008թ. դեկտեմբեր), կորպորատիվ միջոցառումներ, սպորտային մրցույթներ (IT CUP`2008թ. մարտ-ապրիլ), թեմատիկ քննարկումներ, կլոր սեղաններ (Apaga Technologies «Ինտերնետ անվտանգություն» սեմինար` 2009թ. փետրվար), կրթական, զբոսաշրջության զարգացման ծրագրեր («Շուշի»` 2006թ. հոկտեմբեր-2007թ. ապրիլ)...


"IT2BUSINESS”
Բիզնեսի համար տեխնոլոգիական հանդիպումների շարք

Ներկայիս մրցակցային միջավայրում հաճախորդների, գույքի և ակտիվների կառավարումը, ծառայությունների որակի և բիզնեսի արդյունավետության բարձրացումը հանդիսանում են կրիտիկական գործոններ բիզնեսի հաջողության համար: Վերոհիշյալ խնդիրների լուծումն այսօր մեծապես կապված է բիզնեսի տեխնոլոգիական վերազինումից: 
 
Ուստի հաշվի առնելով վերոհիշյալը՝ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (UITE) ձեռնարկեց մի նախագիծ, որը կոչված էր տնտեսության տարբեր ոլորտների գործարարներին ներկայացնել կիրառելի տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև նրանց մշտապես իրազեկ պահել տեխնոլոգիական նորություններին:

Միջոցառման շրջանակներում յուրաքանչյուր ամիս շահագրգիռ բիզնես ձեռնարկությունների համար պետք է անցկացվեին թեմատիկ հանդիպում ՏՀՏ ընկերությունների հետ, որի ընթացքում գործարարները հնարավորություն կունենային ծանոթանալու իրենց հետաքրքրող տեխոլոգիական բոլոր լուծումներին մեկ վայրում, ինչպես նաև համատեղ քննարկել փոփոխվող շուկայի պայմաններում պահանջները նոր տեխնոլոգիաների նկատմամբ: 

Նախատեսվող ոլորտներ՝

  • Բանկեր
  • Շինարարություն
  • Բժշկություն և ֆարմացեվտիկա
  • Հանքարդյունաբերություն
  • Ոսկերչություն
  • Առևտուր/պահեստավորում
  • Ապահովագրություն
  • Սննդային արդյունաբերություն
  • Ոչ սննդային արդյունաբերություն
  • Տրանսպորտ
  • Տուրիզմ
  • Գյուղատնտեսություն
  • Կրթություն


DigiTec անիվների վրա

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և Տարածքային կառավարման նախարարությունը, մի շարք Տեղեկատվական և Հաղորդակցական Տեխնոլոգիաների ընկերությունների մասնակցությամբ, Հայաստանի Հանրապետության մարզերում Տեղեկատվական և Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների կիրառումը խթանելու նպատակով նախաձեռնել էին արտագնա ցուցահանդես-տոնավաճառ «DigiTec անիվների վրա» անվանումով: "DigiTec անիվների վրա” արտագնա ցուցահանցես-տոնավաճառի շրջանակներում մասնակից ընկերությունները այցելում էին Հայաստանի Հանրապետության մարզային քաղաքներ` կայանելով և ցուցադրվելով յուրաքանչյուրում մեկական աշխատանքային օր: Միջոցառումը բաղկացած էր ցուցահանդեսային, ուսուցողական և զվարճանքի բաղադրիչներ: 

Նպատակները

"DigiTec անիվների վրա” արտագնա ցուցահանցես-տոնավաճառն ուղղված էր՝ 

  • Մարզերում ՏՀՏ ընկերությունների ապրանքների և ծառայությունների սպառման խթանմանը
  • ՏՀՏ շուկայի ընդլայնմանը
  • Մարզային համայնքների համար ՏՀՏ ապրանքների և ծառայությունների հասանելիության և մատչելիության մեծացմանը
  • Մարզային համայնքներում ՏՀՏ տարածման խթանմանը
  • Մարզային համայնքներում ՏՀՏ գիտելիքների բարձրացմանը
  • Տեղեկատվական հասարակության կայացմանը