• Միջոցառումներ
  • /
  • «Բաց Խաղ» Համակարգչային և Բջջային Խաղերի Նախագծման Հայաստանի Բաց Առաջնություն

«Բաց Խաղ» Համակարգչային և Բջջային Խաղերի Նախագծման Հայաստանի Բաց Առաջնություն


«ԲԱՑ ԽԱՂ» ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ և ԲՋՋԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

«Ստեղծիր քո խաղը » 
Ապրիլ- Հոկտեմբեր

«Բաց Խաղ» նախագիծը Հայաստանում խաղային ոլորտի զարգացմանը ուղղված ծրագիր է: Այն ներկայացնում է Հայաստանում խաղերի ծրագրավորման ոլորտը, որի նպատակն է ստեղծել նոր միջավայր հիմնականում երիտասարդ մասնագետների, որոնք իրենց առաջին քայլերը ցուցաբերելով ոլորտում դուրս կգան ընդհանուր առմամբ ՏՏ ոլորտ:

2011 թվականից ի վեր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) անցակացնում է «Բաց Խաղ» Համակարգչային և բջջային խաղերի նախագծման Հայաստանի առաջնությունը, և նրա շրջանակներում բազմաթիվ այլ միջոցառումներ: 2011-2014 թվականներին առաջնության համակազմակերպիչ որպես հանդես է եկել «Օրանժ Արմենիա» ընկերությունը: 2014 թվականին առաջնության գլխավոր հովանավորն էր «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը:

Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային և բջջային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում: Առաջնությունը կբացահայտի տաղանդավոր երիտասարդներին և կմոտիվացնի նրանց կառուցել իրենց ապագան համակարգչային/ բջջային խաղերի նախագծման ոլորտում:

«Բաց Խաղ» առաջնությունը չունի տարիքային կամ նախագծերի տիպերի և տեխնիկական հնարավորությունների սահմանափակում:

Մանրամասն տեղեկատվության համար այցելեք՝ www.opengame.am: