IT SUMMIT 2015


IT SUMMIT 2015 ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ 
Ապրիլի 1-3  2015թ. Երևան, Հայաստան
Արմենիա Մարիոթ  Հյուրանոց  

ՏՏ ոլորտին հուզող մի շարք հարցերի քննարկման նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Ռուսաստանի Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ընկերակցության (ԱՊԿԻՏ) հետ միասին ապրիլի 1-3 Երևանում կազմակերպեց «ՏՏ Գագաթաժողով 2015. Ոլորտի առաջնորդների հանդիպում» համաժողովը: Համաժողովը յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսին կազմակերպվում է ԱՊՀ տարածաշրջանի երկրներից որևէ մեկում: Այս տարի համաժողովը հյուրընկալեց  ՏՀՏ և ԲՏ ոլորտի  ավելի քան 130 առաջատար ընկերությունների ներկայացուցիչների Հայաստանից և արտերկրից:                                                                        


ՆՊԱՏԱԿ
2014թ. տարվա ամփոփում, ՏՀՏ բիզնեսի հեռանկարների քննարկում, ՏՀՏ ոլորտին աջակցման արդյունավետությունը, ՏՀՏ բիզնեսի փոխներթափանցման հեռանկարները, աշխատուժի և կրթության խնդիրները և այլն: 

ԹԻՐԱԽԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ
Ռուսաստանյան, հայաստանյան և համաշխարհային խոշորագույն ՏՏ ընկերությունների սեփականատերեր և առաջին դեմքեր, ենթակառուցվածքային կազմակերպությունների ղեկավարներ, պետական մարմինների ներկայացուցիչներ:

ՁԵՎԱՉԱՓ
Գործնական ծրագիր, կլոր սեղան, լիագումար նիստեր և քննարկումներ, բիզնես շփումներ, հարմարավետ մթնոլորտ և հաճելի ժամանց:

ԹԵՄԱՆԵՐ
  • Համաշխարհային, աշխարհաքաղաքական և տնտեսական ֆոնի վրա Ռուսաստանի և Հայաստանի ՏՀՏ շուկաների զարգացման հեռանկարները: 
  • «Ներմուծման փոխարինում»՝ որպես կարգախոս. իրականություն և խեղաթյուրում: ՏՏ արտադրության խթանում, տեխնոլոգիաների փոխադրում և տեղայնացում, համաշխարհային շուկային ինտեգրում : 
  • Պետական կառույցների և պետական պատվերների հետ հարաբեությունները: 
  • Մատակարարման զարգացում, ծավալների կանխորոշում, ինքնակարգավորում, վենդորների հետ հարաբերություններ, ներթափանցման հնարավորություններ: Մաքսատունը, որպես արգելք կամ կարգավորման միջոց:
  • Տեխնոլոգիական միտումներ, սկսնակների և առաջնորդների փորձ, շուկա և բիզնես մուտք գործելու օրինակներ:
  • Աշխատուժ և կրթություն. իրավիճակը, խնդիրներ և լուծումներ:

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
  • Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն՝ ԻՏՁՄ (Հայաստան) 
  • Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիա՝ ԱՊԿԻՏ (Ռուսաստան)     

ԳՈՐԾԸՆԿԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

Հովանավոր
Համաժողովի գործնական ծրագրի հովանավոր
Հանդիսավոր ընդունելության հովանավոր

Հարցերի դեպքում դիմել` heghine.shahumyan@uite.org, +374 11 54 88 81 # 21