DigiCamp


ԴԻՋԻՔԵՄՓ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ 2016թ.

ԳԱՂԱՓԱՐ ՈՒՆԵ՞Ս՝ ԻՐԱԳՈՐԾԻ՛Ր
Հուլիսի 25- Օգոտոսի 4, 2016թ.


ԴիջիՔեմփ ամառային ճամբարի նպատակն է աջակցել ինովացիոն գաղափարներ ունեցող 13-17 տարեկան երիտասարդներին իրենց առաջին քայլերն անելու ձեռներեցության ոլորտում՝ ճամբարի 10 օրերի ընթացքում նրանց մատուցելով համապատասխան գիտելիքներ, հետագայում աջակցելով նրանց սեփական բիզնեսի գրանցման գործում, ինչպես նաև հնարավորություն տալով մասնակցություն ունենալ և ներկայանալ տարբեր խոշոր միջոցառումներին (օր.՝ ԴիջիԹեք Էքսպո ցուցահանդես, ԴիջիԹեք Բիզնես ֆորում և այլն) օգնել նրանց գտնել գործընկերներ: Ոլորտի բարձրակարգ մասնագետների մատուցած դասընթացները, ինչպես նաև նրանց հաջողության պատմությունները կլրացնեն ճամբարի գործնական և արդյունավետ բովանդակությունը:
ՃԱՄԲԱՐԻ ԲԱԺԻՆՆԵՐԸ
  • Ուսուցողական գործարար ներկայացումներ
  • Հաջողության պատմություններ 
  • Գաղափարների գնահատում փորձագետների կողմից
  • Ուսուցողական ֆիլմեր
  • Ժամանցային միջոցառումներ

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ
  • Անձնական մոտիվացիա  
  • Ձեռնարկատիրություն և ընդհանուր ռազմավարություն բիզնեսի համար
  • Առաջնորդություն
  • Ինչպես ստեղծել և աշխատել սկսնակ և հաջողակ թիմի հետ 
  • Գաղափարից անցում բիզնես պլանի 
  • Մտավոր սեփականության պաշտպանություն
  • Ֆինանսական պլանավորում
  • Ընտրենք գործընկերներ և ձևավորենք գործընկերային հարաբերություններ 
  • Մարկեթինգի սկզբունքները 
  • Վաճառենք մեր արտադրանքը 
  • Բիզնես հոգեբանություն  
  • Բանակցային հմտություններ 
  • Տեղական հնարավորությունների ծանոթացում` բիզնեսը Հայաստանում

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ԿԱՐԺԱՆԱՆԱՆ
  • Պարգևներ
  • ԻՏՁՄ աջակցությանը 
  • Տարբեր միջոցառումներին ներկայանալու հնարավորությանը 

Հարցերի դեպքում դիմել՝
Հեղինե Շահումյան
heghine.shahumyan@uite.org
+374 77 703 730