«Բաց Խաղ» 2011


«Բաց Խաղ» առաջնություն 2011-ի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Հունիս 18 Օրանժ Արմենիա Գլխավոր գրախանութում: Եզրափակիչ փուլին զուգահեռ անցկացվեց նաև ցուցահանդես, որին ներկայացան 18 մասնակից, ովքեր ցուցադրում էին իրենց աշխատանքները, սցենարները, դիզայնը և պատրաստի խաղերը նախատեսված բջջ հեռախոսների, համակարգիչների և առցանց խաղալու համար: Ամբողջ ընթացքում ժյուրիի անդամները շրջում էին և ուսումնասիրում մասնակիցների նախագծերը վերջնական  վիճակում: 
Ժյուրիի կազմում էր Գրիգոր Բարսեղյանը, Վահե Տոռոզյանը, Հարություն Խառատյանը,  Գևորգ Սարգսյանը, Սուրեն Ազատյանը, Կարեն Վարդանյանը, Ավետիս Զախրյանը:

Ցուցահանդեսն այցելեցին ավելի քան 170 այցելու, որոնք կարող էին քվեարկել իրենց սիրված մասնակցի համար: Քվեարկության արդյունքում հաղթեց Լեմալուսպ թիմը: 
Ցուցահանդեսից հետո կազմակերպվել էր հյուրասիրություն, որի ժամանակ հայտարարվեցին և պարգևատրվեցին հաղաթողները:

«Լավագույն խաղ» անվանակարգում, որն առաջնության գլխավոր մրցանակն էր, հաղթող ճանաչվեց Green Circle թիմի մշակած «Անի» խաղը, (3D shooter)

Լավագույն դիզայնի համար պարգևատրվեց Ռուզաննա Ասրյանը «Սասունցի Դավիթ» խաղի ինչպես կերպարների, այնպես էլ միջավայրի ձևավորման և դիզայնի համար:

«Լավագույն շարժական հավելված-խաղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Vaspurik թիմը: Խաղը, որի հերոսը նույնպես կոչվում է Vaspurik, հիշեցնում է հանրահայտ Mario խաղը, սակայն մշակված է Android օպերացիոն համակարգի համար:

«Լավագույն սցենար» անվանակարգը կիսեցին Վիկտորյա Հարությունյանի մշակած "Viking” խաղը, LeMaLuSp թիմի "LeMaLuSp” խաղը և Event Horizon թիմի մշակած "Thief- The Apprentice” խաղը:

«Լավագույն նորարարություն», «Լավագույն անիմացիա» և «Լավագույն կերպար» անվանակարգերում ժյուրին որոշում կայացրեց այս տարի մրցանակներ չհանձնել: Սակայն, նկատի ունենալով, որ մասնակիցներից BOYAJYAN BROTHERS թիմը և Վանիկ Մկրտչյանը առաջնության սկզբից ցույց են տվել մեծ խանդավառություն և ակնհայտորեն բարելավել են ինչպես իրենց գիտելիքները, այնպես էլ խաղի նախագծման ու զարգացման հմտությունները, ժյուրին որոշեց հատուկ խրախուսական մրցանակներ հանձնել նրանց արձանագրած առաջընթացի համար: