ԱՐԽԻՎ DigiCode 2015


                    


DigiCode


Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Քրոնիմետ բարեգործական հիմնադրամը նախաձեռնել են DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի իրականացումը:

Նպատակը.

  • նպաստել պատանիների մոտ ալգորիթմական մտածողության զարգացմանը
  • խաղ խաղացողից վերածել խաղ ստեղծողի
  • բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ունակությունները
  • բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին

Ովքե՞ր կարող են մասնակցել.

  • դպրոցականները
  • ոչ դպրոցականները, ովքեր ցանկություն ունեն աշխատել դպրոցականների հետ


Ո՞ր ծրագրերով պետք է ծրագրավորել.

  • Scratch / Աղվես
  • K-Turtle / Կրիա


Scratch. Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական  ծրագրավորման միջավայր է, որում հեշտությամբ կարող են աշխատել աշակերտները, ուսանողները, ուսուցիչներն ու ծնողները:

Աղվես. Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է  նաև ռոբոտներ ծրագրավորելիս:

Ի՞նչ պետք է անել.

  • Լրացրո'ւ մասնակցության հայտը
  • Գրանցվիր scratch.mit.edu կայքում քո իրական անունով
  • Ստեղծի'ր կամ ներբեռնի'ր արդեն ստեղծած աշխատանքդ
  • Նկարի'ր տեսանյութ քո խաղի մասին
  • Հետևի'ր ժյուրիի խորհուրդներին
  • Զարգացրո'ւ խաղդ
  • Դարձրո'ւ խաղդ հայտնի

Եթե աշխատանքդ K-Turtle/Կրիա ծրագրով է, ապա ուղարկիր այն digicode@uite.org հասցեին:

Փուլեր.

  • Գրանցման փուլ - 17.04-13.06.2015
Հիշիր, որ գրանցման փուլում աշխատանքդ կարող է լինել ոչ ավարտուն, և վաղ գրանցվելը հնարավորություն կտա ստանալ ժյուրիի խորհրդատվությունը` աշխատանքը ճիշտ ուղղությամբ զարգացնելու համար, ինչպես նաև շատ ավելի ժամանակ կունենաս երկրպագուների մեծ բանակ հավաքելու համար:

  • Նախընտրական փուլ - 15.06.2015
Նախընտրական փուլի ընթացքում ժյուրին կորոշի եզրափակիչ անցած մասնակիցներին:

  • Եզրափակիչ փուլ - 27.06.2015
Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից յուրաքանչյուրը` 3-5րոպեի ընթացքում կներկայացնի իր աշխատանքը և հնարավորություն կունենա նաև քվեարկել եզրափակչի մյուս մասնակիցների օգտին, որից հետո ժյուրին կհայտարարի մրցանակակիրներին, իսկ ներքին քվեարկությամբ հաղթողը կարժանանա «Ժողովրդական մրցանակի»:

Անվանակարգեր.


Scratch / Աղվես ծրագրերով աշխատողների համար.
  • Բնագիտական վիրտուալ լաբորատորիա / սիմուլյացիաներ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն)
  • Ինտերակտիվ անիմացիա (գրականություն, պատմություն, լեզուներ, մաթեմատիկա)
  • Համակարգչային խաղեր
  • Սարքերի ինտեգրում նշված ծրագրերն` նոր տեխնիկական լուծում

K-Turtle / Կրիա  ծրագրով աշխատողների համար.
  • Նախշազարդում K-Turtle / Կրիա միջավայրում
  • Մաթեմատիկական ալգորիթմներ

Այն ՈՉ դպրոցականների համար, ովքեր կրթել են լավագույն մասնակիցներին կամ ցանկանում են այսուհետ վարել խմբակ.
  • Լավագույն խմբակավար
  • Ապագա խմբակավար (կտրամադրվի ռոբոտ և կդառնա ԱրմՌոբոտիքս ծրագրի մի մասնիկ)

Եվ իհարկե.
  • Ժողովրդական մրցանակ

Պարտադիր է, որ.


  • Scratch.mit.edu կայքում գրանցվելիս լացնեք.
    • Ձեր իրական Անուն Ազգանունը
    • դպրոցը
    • տարիքը
    • աշխատանքի անունը, որը բնութագրում է այն
    • յուրաքանչյուր աշխատանքի նկարագրությունը (ուղեցույց-վիդեոյի տեղադրելը առավելություն է)

  • Լաբորատոր փորձերի ներկայացումը լինի իրականին փոխարինող` ունենա փոփոխական պարամետրեր, որոնց փոփոխությունը կազդի փորձի արդյունքի վրա

  • Ինտերակտիվ անիմացիաները լինեն գեղեցիկ ձևավորված, ավարտուն սցենարով` ուսուցողական կամ ճանաչողական (ալգորիթմների ոչ գծայնությունը առավելություն է)

  • Համակարգչային խաղերը ունենան.
    • սկզբնական մենյու
    • 5-ից ավելի կերպարներ
    • 3-ից ավելի խաղային մակարդակներ (աշխարհներ)
    • 3-ից ավելի փոփոխականների կիրառություն (միավորներ, կյանքեր, ժամանակ)
    • ձայնայի էֆեկտներ

Մրցանակներ.


  • Դրամական պարգևներ
  • Դասընթացի մասնակցություն
  • ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն
  • Ճամբարի ուղեգրեր
  • Սարքավորումներ, ռոբոտի դետալներ և այլն