CBI դասընթացներ


ԲԱՆԱԿՑԵՔ, ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵՔ ԵՎ ՀԱՋՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ ՏԱՐԲԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐՈՒՄ

Ներկայացվում է Էլեոնոր Բրյուկելի կողմից, Ամստերդամի Միջմշակութային հաղորդակցություններ ՓԲԸ տնօրեն
2015թ. փետրվարի 3 - 4

Անցկացման վայրը: Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն (Հայաստան, 0025 Երևան, ԵՊՀ, Ալեք Մանուկյան փ. 1)

Այս թրեյնինգը կնպաստի Ձեր գլոբալ մտածողության զարգացմանը

  • Ձեռք կբերեք գիտելիքներ, թե ինչպես աշխատել միջազգային բանակցությունների շրջանակի և ռազմավարությունների հետ:
  • Կբացահայտեք Ձեր ներազդեցության կարողությունները:
  • Կխուսափեք ծուղակներից և կկառուցեք միջմշակութային կամուրջներ:
  • Կհասկանաք, թե ինչպես է մշակույթն ազդում հանդիպումների, որոշումների կայացման գործընթացի և պարտականությունների վրա:
  • Կճանաչեք տարբեր տարածաշրջանների հաղորդակցային երանգներն ու ձեռք կբերեք ու համապատասխան հարմարվելու կարողություններ:

Այս ինտերակտիվ թրեյնինգի ընթացքում Դուք կբացահայտեք Ձեր ներուժն ու ձեք կբերեք միջազգային հմտությունների և գործիքակազմ համաշխարհային մակարդակով՝ աշխաատելիս վստահ և արդյունավետ լինելու համար:

Թրեյնինգի ընթացքում Դուք ակտիվորեն բանակցում և շնորհանդեսներ եք ներկայացնում: Սա հատուկ մշակված արագ ծրագիր է, որի ընթացքում գաղափարները ներկայացվում և գործարկվում են անմիջապես՝ ինքներդ ձեզ փորձարկելու և նշվածների վերաբերյալ անհատական կարծիք հայտնելու համար: 

Նպատակը 

Միջմշակութային թրեյնինգի նպատակը Եվրամիության տարբեր երկրների, ինչպես նաև այլ տարածաշրջանների (Հյուսիսային Ասիա և Հարավային Ամերիկա, Աֆրիկա) թիրախային շուկաներում մասնակիցների հաջողության հասնելու նախապատրաստումն ու օժանդակումն է: 

Խնդիրները 

Թրեյնինգի մասնակիցները ձեռք կբերեն հմտություններ, գիտելիքների և կտիրապետեն հետևյալ ոլորտների գործիքակազմին. 
  • Միջազգային բանակցություններ
  • Միջմշակութային հաղորդակցություն և համագործակցություն Եվրոպայում և այլուր
  • Գլոբալ մտածողության զարգացում
  • Ինչպես գրավել և շահադրդել հաճախորդներին իրենց միջազգային հանդիպումների, ցուցահանդեսների և հանրային քննարկումների ընթացքում
  • Ինչպես լինել ինքնավստահ և պրոակտիվ

Թրեյնինգին նախորդող հանձնարարություն

Թրեյնինգին նախորդող հանձնարարությունը կուղարկվի մասնակիցներին թրեյնինգին նախորդող շաբաթվա ընթացքում: